Դատական նիստը լուսանկարելու թույլտվություն հայցելը որակվեց` դատական նիստը խանգարել

Այսօր Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Մխիթար Պապոյանի, քննեց քրեական գործը Կարեն Միքայելյանի մեղադրանքով:

.
Կարեն Միքայելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, աշխատելով Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչությունում որպես գլխավոր մասնագետ, միաժամանակ լինելով Երևանի խորհրդի 10.03.2006թ–ի թիվ 3/1 որոշմամբ ստեղծված Երևան քաղաքի առևտրի և սպասարկման ոլորտի օբյեկտների արդիականացման ծրագրի աշխատանքային հանձնաժողովի և Երևանի քաղաքապետի 21.06.2007թ–ի թիվ 1754-Ա որոշմամբ ստեղծված վարչական իրավախախտումների գործերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքներ իրականացնող հանձնաժողովի անդամ, այսինքն հանդիսանալով պաշտոնատար անձ, 2007թ–ի գարնանը և ամռանը, Երևան քաղաքի Արգիշտի փողոցի թիվ 1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի մոտ, անձամբ, Երևան քաղաքի Արաբկիր համայնքի աշխատակազմի առևտրի, սպասարկումների և տրանսպորտի բաժնի առաջին կարգի մասնագետ Գագիկ Անդրանիկի Դանիելյանի միջոցով, Լարիսա Սաշայի Իսպիրյանից ստացել Է խոշոր չափերով՝ 971.604 ՀՀ դրամին համարժեք 800 ԱՄՆ և 2000 ԱՄՆ դոլար գումար կաշառք՝ անհատ ձեռներեց Լարիսա Իսպիրյանի օգտին, հանձնաժողովների կազմում իրեն վերապահված լազորությունների շրջանակներում իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի թիվ 2 շենքի դիմաց տեղադրված, Լարիսա Իսպիրյանին պատկանող մետաղյա տաղավարը արդիականացնելու, դրա չափերն ընդլայնելու գործընթացներին և քաղաքապետի կողմից հիշյալ տաղավարն արդիականացնելու վերաբերյալ որոշման րնդունմանը նպաստելու համար։

.

Գագիկ Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա անհատ ձեռներեց Լարիսա Մաշայի Իսպիրյանին պատկանող Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի թիվ 2 շենքի դիմաց տեղադրված մետաղյա տաղավարը Երևանի խորհրդի 10.03.2006թ–ի հ. 3/1 որոշմամբ հաստատված Երևան քաղաքում գործող առևտրի և սպասարկման ոլորտի օբյեկտների արդիականացման 2006–2008թթ–ի ծրագրի իրականացման շրջանակներում արդիականացնելու, դրա չափերն ընդլայնելու և տաղավարն օրինականացնելու համար 2007թ–ի գարնանը և ամռանը առաջարկելու եղանակով դրդել է Լարիսա Իսպիրյանին որպես կաշառք խոշոր չափերով՝ 971.604 ՀՀ դրամին համարժեք 2.800 ԱՄՆ դոլար գումար տալ իր ծանոթ՝ Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության գլխավոր մասնագետ, միաժամանակ Երևանի խորհրդի 10.03.2006թ–ի հ. 3/1 որոշմամբ ստեղծված աշխատանքային հաձնաժողովի անդամ, պաշտոնատար անձ հանդիսացող Կարեն Պետիկի Միքայելյանին։

.
Դատական նիստի սկզբում Իրավաբան.net-ի հանրային թղթակցի կողմից նիստի ընթացքում լուսանկարելու թույլտվություն հայցելը դատավորը որակեց որպես դատական նիստը խանգարել:

.
Նշենք, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ հոդվածի համաձայն`
«1. Քրեական գործերի դատական քննությունը բոլոր դատարաններում դռնբաց է, բացառությամբ սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված դեպքերի։
2. Դատարանի որոշմամբ դռնփակ դատական քննություն կարող է անցկացվել պետական և ծառայողական գաղտնիքների հետ առնչվող հանցագործությունների գործերով։
Դատարանի նախաձեռնությամբ կամ դատավարության մասնակիցների միջնորդությամբ բացառիկ դեպքերում, եթե դա չի վնասի արդարադատության իրականացմանը կամ չի հանգեցնի դատավարության հրապարակայնության սկզբունքի չարդարացված սահմանափակմանը, դատարանի որոշմամբ դռնփակ դատական քննություն կարող է անցկացվել նաև՝
1) անձնական և ընտանեկան կյանքին, անձի պատվին և արժանապատվությանն առնչվող հանցագործությունների վերաբերյալ գործերով.
2) անձի սեռական ազատության և սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ գործերով.
3) քրեական դատավարությանը մասնակցող անձանց կամ նրանց մերձավոր ազգականների պաշտպանության անհրաժեշտության դեպքում։
Դատարանը դռնփակ դատական քննություն կարող է անցկացնել նաև ազգային անվտանգության և հասարակական կարգի պաշտպանության նկատառումներով, ինչպես նաև սույն օրենսգրքով նախատեսված այլ դեպքերում»:

.
Հանրային թղթակից` Սերինե Խաչատրյան
Աղբյուրը` Իրավաբան. net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել