Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի օգոստոսի 27-ի որոշմամբ՝ Ավետիք Վանեսքեհյանն ազատվել է Երևանի Վ. Գ. Բելինսկու անվան հ.38 հիմնական դպրոցի տնօրենի պաշտոնից։
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 3-րդ մասի 4-րդ կետով, 112-րդ հոդվածի 2.1-ին մասով, 130-րդ հոդվածի 1-ին մասով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետով, 1.5-րդ կետով, 5-րդ կետի 2-րդ պարբերությամբ և հիմք ընդունելով Ավետիք Վանեսքեհյանի հետ 2022 թվականի հունվարի 24-ին կնքված աշխատանքային պայմանագրի 4-րդ գլխի 4.1-ին կետի «գ» ենթակետը, ինչպես նաև նրա կողմից 2025 թվականի օգոստոսի 22-ին ներկայացրած դիմումը՝
1. Ավետիք Հարությունի Վանեսքեհյանին 2025 թվականի օգոստոսի 28-ից ազատել «Երևանի Վ. Գ. Բելինսկու անվան հ.38 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից՝ լուծելով նրա հետ 2022 թվականի հունվարի 24-ին կնքված աշխատանքային պայմանագիրը և աշխատանքային վերջին օր համարել 2025 թվականի օգոստոսի 27-ը:
2. «Երևանի Վ. Գ. Բելինսկու անվան հ.38 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պարտականությունների կատարումը ժամանակավորապես վերապահել նույն կազմակերպության ուումնական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ Լեյլի Մատինյանին»,-նշված է որոշման մեջ։