Նորից ուզում եմ նշել, որ դպրոցներում դասերը 8.30-ից շուտ սկսելը բացասաբար է ազդում երեխաների հոգեկան առողջության վրա։
Այս մասին գրառում է կատարել կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը։
«Եթե որոշ երկրներում դասերը սկսում են 8-ին, չի նշանակում, որ ճիշտ են անում։
Այդ երկրները պարզապես զոհաբերում են իրենց երեխաները առողջությունը բիզնեսի շահերին։ Այսինքն՝ դպրոցի ժամերը հարմարեցնում են աշխատանքային ժամերին։
Ի դեպ, Էստոնիան, որը Եվրոպայի լավագույն դպրոցական համակարգերից մեկն ունի, այս սեպտեմբերից դասերը սկսելու է 9.00-ին՝ 8.30-ի փոխարեն։ Երևանի դպրոցական երեխաների առյուծի բաժինը չի երթևեկում, հաճախում է հարևանությամբ գտնվող դպրոցը։
Խցանումներից խուսափելու համար, մենք հարվածի տակ ենք դնում երեխաների հոգեկան առողջությունը։ Էստոնիան հայտարարել է, որ դասերը ուշ սկսելու նպատակը երեխաների հոգեկան առողջությունը պահպանելն է»,-նշել է նա։