Վերջին 4 տարում Պոլիտեխնիկում արդեն երրորդ անգամ էական աշխատավարձի բարձրացում։
Այս մասին գրառում է կատարել ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանը։
«Այս անգամ՝ 108%, 15%, 14%, 13%-ով՝ պրոֆեսորադասախոսական անձնակազմի համար։
Հոգաբարձուների խորհրդի հաստատմանն եմ ներկայացրել մեկ ակադեմիական ժամի աշխատավարձի բարձրացման առաջարկույթունը, ինչը համապատասխան որոշմամբ հավանության է արժանացել՝
- Դասախոս (առանց գիտական աստիճան/կոչում) → +108%
- Դոցենտ, գիտությունների թեկնածու → +15%
- Դոցենտ կամ գիտությունների թեկնածու → +14%
- Պրոֆեսոր → +13%
Արդյունքում աշխատավարձերը կկազմեն՝
Դասախոս՝ 302,400 դրամ (1 դրույք), 453,600 դրամ (1.5 դրույք),
Դոցենտ, գիտ. թեկնածու՝ 432,000 դրամ (1 դրույք), 648,000 դրամ (1.5 դրույք),
Դոցենտ/գիտ. թեկնածու՝ 360,000 դրամ (1 դրույք), 540,000 դրամ (1.5 դրույք),
Պրոֆեսոր՝ 612,000 դրամ (1 դրույք), 918,000 դրամ (1.5 դրույք)։
Այս բարձրացումները հնարավոր դարձան մեր կառավարման բոլոր մարմինների, բարերարների և վերջին տարիների բարեփոխումների արդյունավետ աշխատանքի շնորհիվ։
Մեր նպատակը հստակ է․ Պոլիտեխնիկը պետք է դառնա առավել գրավիչ ու մրցունակ ակադեմիական աշխատաշուկա։
Բարձրացված աշխատավարձերը ուժի մեջ կմտնեն 2025 թվականի սեպտեմբերի 1-ից»,-հայտնել է նա։