ԱՊՊԱ–ի հատուցումից չեն օգտվում հետևյալ երեք դեպքերում

Տուժող չի համարվում և ապահովագրական հատուցում ստանալու իրավունքից չի օգտվում՝

  • վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի սեփականատերը, ապահովադիրը և վնաս պատճառած անձը, բացառությամբ այն դեպքերի, երբ նրանց ևս այլ անձանց պատկանող ավտոտրանսպորտային միջոցի օգտագործմամբ այլ անձանց կողմից պատճառվել է վնաս,

 

  • այն անձինք, որոնք գտնվել են հափշտակված կամ առանց հափշտակության նպատակի ապօրինաբար տիրացած ավտոտրանսպորտային միջոցի մեջ, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ անձինք տեղյակ չեն եղել, որ ավտոտրանսպորտային միջոցը հափշտակված կամ առանց հափշտակության նպատակի ապօրինաբար տիրացած է եղել, կամ ավտոտրանսպորտային միջոցի մեջ գտնվել են իրենց կամքին հակառակ,

 

  • վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ կամ օրինական հիմքով այն տիրապետող այլ անձի ընտանիքի անդամները՝ գույքին պատճառված վնասների մասով, բացառությամբ այն դեպքերի, երբ նրանց ևս այլ անձանց պատկանող ավտոտրանսպորտային միջոցի օգտագործմամբ այլ անձինք վնաս են պատճառել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել