Իրազեկում բոլոր նրանց, ովքեր դեռևս չեն վճարել 2015թ.–ի գույքահարկը

«Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 10–րդ հոդվածի համաձայն` Ֆիզիկական անձանց համար գույքահարկի հաշվետու ժամանակաշրջան է համարվում օրացուցային տարին:

Նույն հոդվածի համաձայն` գույքահարկ վճարող ֆիզիկական անձինք գույքահարկը հաշվարկում են ինքնուրույն և տարեկան հաշվարկները կարող են մինչև հաշվետու տարվա հոկտեմբերի 1-ը ներառյալ ներկայացնել`

1) հարկվող օբյեկտ համարվող շինության համար` շինության գտնվելու վայրի հաշվառող մարմին.

2) հարկվող օբյեկտ համարվող փոխադրամիջոցների համար` հարկ վճարողի հաշվառման վայրի հաշվառող մարմին: Հաշվառման վայրի բացակայության դեպքում հաշվարկները ներկայացվում են հարկ վճարողի հիմնական բնակության վայրի հաշվառող մարմին: Եթե հաշվառման կամ հիմնական բնակության վայրը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս է, ապա հաշվարկները ներկայացվում են փոխադրամիջոցի գրանցման վայրի հաշվառող մարմին։

Այսինքն, վերոնշյալ դրույթի համաձայն հաշվարկները պետք է ներկայացվեն մինչև 2015 թվականի հոկտեմբերի 1–ը։

«Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 13–րդ հոդվածի համաձայն` կազմակերպությունները գույքահարկի հաշվարկված գումարները  համապատասխան բյուջե են վճարում յուրաքանչյուր կիսամյակ` մինչև տվյալ կիսամյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:

Գույքահարկի գումարը վճարվում է`

1) համայնքի վարչական տարածքում գտնվող շինությունների համար` հարկվող օբյեկտի գտնվելու վայրի համայնքի բյուջե, իսկ համայնքների վարչական տարածքներից դուրս գտնվող շինությունների համար` Հայաստանի Հանրապետության պետական բյուջե.

2) հարկվող օբյեկտ համարվող փոխադրամիջոցի համար` գույքահարկ վճարող կազմակերպության գտնվելու (հաշվառման) վայրի համայնքի բյուջե: Փոխադրամիջոցի սեփականատեր համարվող ֆիզիկական անձը գույքահարկը վճարում է իր հաշվառման (գրանցման) վայրի համայնքի բյուջե: Նշված հաշվառման (գրանցման) բացակայության դեպքում գույքահարկի գումարը վճարում է իր հիմնական բնակության վայրի համայնքի բյուջե: Եթե ֆիզիկական անձի հիմնական բնակության վայրը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս է, ապա գույքահարկի գումարը վճարվում է փոխադրամիջոցի հիմնական գտնվելու վայրի համայնքի բյուջե:

Իսկ ֆիզիկական անձինք տարեկան տեխնիկական զննության ենթակա փոխադրամիջոցների համար գույքահարկի գծով հարկային պարտավորություններն ամբողջությամբ կատարում են մինչև փոխադրամիջոցները տվյալ տարվա տեխնիկական զննության ներկայացնելը, իսկ փոխադրամիջոցի օտարման դեպքում` մինչև փոխադրամիջոցի օտարման պայմանագրից ծագող սեփականության իրավունքը գրանցելը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել