ՀԵԻԱ-ի նախագահը հանդիպեց Իրանի Գլխավոր վերահսկող կազմակերպության նախագահի հետ

Մալազիայի Պութրաջայա քաղաքում ընթացող 16-րդ միջազգային հակակոռուպցիոն համաժողովի շրջանակներում ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող, ՀԵԻԱ-ի նախագահ Կարեն Զադոյանը շարունակեց ծանոթացալ համաժողովի մասնակից տարբեր երկրների հակակոռուպցիոն մի շարք պետական մարմինների, քաղաքացիական հասարակության և միջազգային կազմակերպությունների գործունեությանը, դրանց ներկայացուցիչներին ներկայացնելով ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի և ՀԵԻԱ-ի գործունեությունը, իրականացվող ծրագրերն ու աշխատանքները:

Համաժողովի վերջին օրը Կարեն Զադոյանը հանդիպեց Ֆիլիպինների Հանրապետության Արդյունավետ կառավարման նախագահական հանձնաժողովի հանձնակատար Էնդրյու դե Կաստրոյի և Իրանի Իսլամական Հանրապետության Գլխավոր վերահսկող կազմակերպության նախագահ դոկտոր Նասեր Սերաջի ու նույն կազմակերպության միջազգային հարաբերությունների գրասենյակի տնօրենի հետ: Կողմերը փոխանակվեցին տեղեկատվությամբ և ձեռք բերեցին պայմանավորվածություններ հետագա հնարավոր համագործակցության վերաբերյալ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել