Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի սեպտեմբերի 15-ի որոշմամբ փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը կգործուղվի Փարիզ։ Որոշոման մեջ նշվում է, որ փոխքաղաքապետը Փարիզ է գործուղվում 2024թ. Փարիզում կայացած Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերի կազմակերպման ֆրանսիական փորձն ուսումնասիրելու և համապատասխան քննարկումներ ունենալու նպատակով։ Նախապատրաստվում են 2027 թվականին Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 10-րդ մարզամշակութային խաղերին։
Քաղաքապետի որոշման մեջ ասվում է․
«1.Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանին` 2025 թվականի սեպտեմբերի 23-ից 26-ը գործուղել Ֆրանսիայի Հանրապետության մայրաքաղաք Փարիզ:
2. Ընդունել ի գիտություն, որ գործուղման ծախսերի փոխհատուցումը կատարվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշման N 1 հավելվածի 13-րդ կետի համաձայն:
3.Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանի բացակայության ընթացքում քաղաքապետի առաջին տեղակալի պարտականությունների կատարումը վերապահել Երևանի քաղաքապետի տեղակալ Սարգիս Մադաթյանին:
4.Գործուղումից վերադառնալուց հետո, 3 աշխատանքային օրվա ընթացքում, փաստացի կատարված ծախսերի հաշվետվությունը և դրանք հավաստող փաստաթղթերը ներկայացնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչություն»: