Կարևոր իրազեկում սեպտեմբերի 1–ին ընդառաջ

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2015 թվականի թիվ 369–Ն հրամանով հաստատվել են հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2015–2016 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները։

Այդ հրամանի համաձայն` ուսումնական պարապմունքները հաստատությունում սկսվում են 2015թ. սեպտեմբերի 1-ին, ավարտվում 2016թ. մայիսի 27-ին` ապահովելով առնվազն 30 ուսումնական շաբաթ` առաջին, 32` երկրորդ և 34՝ երրորդից տասներկուերորդ դասարանների համար:

Առաջին դասարանում սովորողներին ընթացիկ և ամփոփիչ գնահատականներ չեն նշանակվում. ընթացիկ գնահատումը կատարվում է բնութագրման միջոցով:Հաստատությունում (2-12-րդ դասարաններ) գործում է սովորողների գնահատման 10-միավորային սանդղակ:

Ուսումնական տարվա ընթացքում 3-12-րդ դասարանների սովորողներին տրվում են արձակուրդներ` աշնանային՝ 2015թ. հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 1-ը ներառյալ, ձմեռային՝ 2015թ. դեկտեմբերի 28-ից 2016թ. հունվարի 10-ը ներառյալ, գարնանային՝ 2016թ. մարտի 14-ից 20-ը ներառյալ:

Առաջին դասարանցիների աշնանային արձակուրդները տրվում են 2015թ. հոկտեմբերի 19-ից նոյեմբերի 1-ը ներառյալ, ձմեռայինը՝ 2015թ. դեկտեմբերի 28-ից 2016թ. հունվարի 24-ը ներառյալ, գարնանայինը՝ 2016թ. մարտի 14-ից 27-ը ներառյալ:

Երկրորդ դասարանցիների աշնանային արձակուրդները տրվում են 2015թ. հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 1-ը ներառյալ, ձմեռայինը՝ 2015թ. դեկտեմբերի 28-ից 2016թ. հունվարի 24-ը ներառյալ և գարնանայինը՝ 2016թ. մարտի 14-ից 20-ը ներառյալ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել