Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 889–րդ հոդվածի համաձայն սահմանված են այն հիմքերը, թե երբ կարող է բանկը հրաժարվել վարկ տրամադրելուց.
Այսպես`
1. այնպիսի հանգամանքների առկայությամբ, որոնք ակնհայտ վկայում են, որ վարկառուին տրամադրված գումարը ժամկետում չի վերադարձվի, վարկատուն իրավունք ունի լրիվ կամ մասնակի հրաժարվել վարկային պայմանագրով նախատեսված վարկը վարկառուին տրամադրելուց:
2. Վարկառուի կողմից վարկային պայմանագրով նախատեսված վարկի նպատակային օգտագործման պարտականությունը խախտելու դեպքում վարկատուն իրավունք ունի հրաժարվել վարկառուին վարկավորելուց:
Վարկառուի կողմից վարկի գումարի նպատակային օգտագործման մասին վարկային պայմանագրի պայմանը չկատարելու, ինչպես նաև վարկային գումարի նպատակային օգտագործման նկատմամբ վարկատուի վերահսկողության հնարավորությունը չապահովելու պարտականությունները խախտելու դեպքում վարկատուն իրավունք ունի վարկառուից պահանջել վաղաժամկետ վերադարձնելու վարկի գումարը և վճարելու հասանելիք տոկոսները, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով: