Կենսաթոշակը նշանակվում է` հիմք ընդունելով ՀՀ բնակչության պետական ռեգիստրում առկա՝ ՀՀ-ում անձի մշտական բնակության վայրի (հաշվառման վայրի) մասին տվյալները:
ՀՀ կառավարության N 665-Ն որոշման 81-րդ կետը նախատեսում է հաշվառման վայրը փոխելու դեպքում կենսաթոշակ ստանալու կարգը:
Այսպիսով, Եթե կենսաթոշակառուն ՀՀ տարածքում փոխում է իր հաշվառման վայրը, ապա գրավոր դիմում է հաշվառման նոր վայրի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում: Հաշվառման նոր վայրի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումն ինքնաշխատ եղանակով ճշտում է բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալները և հաշվառման նախկին վայրի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումից պահանջում է կենսաթոշակի գործը:
Գործն ստանալուց հետո ստուգում է դրանում անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունն ու կենսաթոշակի հաշվարկի ճշտությունը, և կենսաթոշակ վճարելը վերսկսվում է կենսաթոշակառուի հաշվառման նախկին վայրում կենսաթոշակ վճարելը դադարեցնելու օրվանից: Ստացված կենսաթոշակի գործին տրվում է հերթական համար` գրանցելով կենսաթոշակի գործերի հաշվառման գլխավոր մատյանում և շտեմարանի էլեկտրոնային գլխավոր մատյանում: