Իրազեկում անհատ ձեռնարկատերերին արտոնագրային վճարի չափերի մասին

Հայաստանի Հանրապետությունում արտոնագրային վճար վճարող են համարվում իրենց հաշվառման (բնակության, գործունեության իրականացման) վայրի հարկային մարմիններին օրենքով սահմանված ժամկետներում ու կարգով դիմում-հայտարարություն ներկայացրած ինչպես անհատ ձեռնարկատերերը, այնպես էլ գործարարական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական անձինք, բացառությամբ «Արտոնագրային վճարների մասինն» ՀՀ օրենքով սահմանված դեպքերի:

Կախված գործունեության իրականացման տեսակից, օբյեկտի տարածքային չափերից, ինչպես նաև գործունեության իրականացման վարչատարածքային միավորից (մարզ, քաղաք, գյուղ)` օրենքով սահմանվում է եռամսյա արտոնագրային վճարների հետևյալ դրույքաչափերը`

1) մինչև մինչև 50 մ2 տարածք ունեցող հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության դեպքում` 225,000 դրամ` Երևան քաղաքում, 157,500 դրամ` մարզկենտրոններում, 157500 դրամ` այլ քաղաքներում, 157500 դրամ` այլ վայրերում, 67500 դրամ` հեռավոր և սահմանամերձ գյուղերում: Տվյալ օրենքի 8-րդ հավելվածի 9-րդ կետում նաև սահմանված են նաև մինչև 50 մ2 ավելի` մինչև 300 մ2, 300 մ2 ավելի` մինչև 500 մ2, 500 մ2 մակերեսից ավելի տարածք ունեցող հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության դեպքում արտոնագրային վճարների այլ դրույքաչափեր:

2) հյուրանոցային տնտեսության օբյեկտների գործունեության դեպքում ` 2200 դրամ` Երևան քաղաքում, 1260 դրամ`մարզկենտրոններում, 1260 դրամ` այլ քաղաքներում, 900 դրամ` այլ վայրերում, 900 դրամ` հեռավոր և սահմանամերձ գյուղերում:

3) Կախված մեքենայի քանակից` թեթև մարդատար մեքենայով ուղևորափոխադրման դեպքում` 29000 դրամ` Երևան քաղաքում, 16800 դրամ` մարզկենտրոններում, 16800 դրամ` այլ քաղաքներում 16800 դրամ` այլ վայրերում, 16800 հեռավոր և սահմանամերձ գյուղերում

4) Կախված աշխատատեղից` վարսավիրական ծառայությունների մատուցման գործունեության դեպքում`45000 դրամ` Երևան քաղաքում 36000 դրամ` մարզկենտրոններում, 27000 դրամ` այլ քաղաքներում, 27000 դրամ`այլ վայրերում, 27000 դրամ`հեռավոր և սահմանամերձ գյուղերում:

Վերոհիշյալ հավելվածի 9-րդ կետում նաև սահմանված են ավտոտեխսպասարկման կայանների (կետերի) գործունեության, ավտոկանգառների գործունեության, բիլիարդ խաղի կազմակերպման եռամսյա արտոնագրային վճարների դրույքաչափերը:

Արտոնագրային վճար վճարողներն արտոնագրային վճարը վճարում են մինչև արտոնագիր ստանալը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել