Որքա՞ն ժամետով է տրվում լիցենզիա զենքի ներկրման համար

ՀՀ տարածքում զենքի շրջանառության նկատմամբ ամբողջական ծավալով հսկողություն է սահմանում ՀՀ ՆԳ նախարարության հասարակական կարգի ապահովման (ՀԿԱ) վարչությունը, որի կողմից էլ տրվում են զենքի ձեռքբերման, պահպանման, օգտագործման, վաճառքի լիցենզիաները, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ թույլտվությունները:

Այսպիսով, հանաձայն ներքին գործերի նախարարության № 101-Ն հրամանի 4.8-րդ կետի`ՀՀ ՆԳ նախարարության հասարակական կարգի ապահովման (ՀԿԱ) վարչության կողմից տրվում է քաղաքացիական և ծառայողական զենք և դրանց փամփուշտներ ներկրելու (արտահանելու) թույլտվություն`6 ամիս գործողության ժամկետով կամ նույն ժամկետով երկարաձգելու համար, իսկ ըստ 4.17-րդ կետի տվյալ մարմինը տալիս է քաղաքացիական և պարգևատրական զենք և դրանց փամփուշտներ ներկրելու (արտահանելու) թույլտվություն` մինչև 2 ամիս գործողության ժամկետով կամ մինչև 2 ամիս երկարաձգելու համար:

Նշենք նաև, որ օտարերկրյա քաղաքացիների կողմից մարզական միջոցառումներին մասնակցելու, որսորդությամբ զբաղվելու, ցուցադրելու նպատակով իրենց պատկանող զենքն ու փամփուշտները ՀՀ տարածք ներկրելու մասին դիմումները ներկայացնում են նրանց հետ պայմանագիր կնքած, կամ սահմանված կարգով հրավերք ուղարկած իրավաբանական անձի միջոցով:

Զենք և փամփուշտներ ներկրելու (արտահանելու) թույլտվությունները կարող են երկարաձգվել ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում՝ հաշվի առնելով բեռի մաքսային ձևակերպման ժամանակ առաջացած խնդիրները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել