Ովքե՞ր են ազատվում զենքի համար պետական տուրք վճարելուց

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 28.1 հոդվածը սահմանում է «Զենքի մասին» Հայաստանի հանրապետության օրենքով նախատեսված լիցենզիաներ, թույլտվություններ և սերտիֆիկատներ տալու և դրանց գործողության ժամկետները երկարաձգելու համար պետական տուրքի գծով արտոնությունները։

Մասնավորապես սահմանված է. «Ուսումնական հաստատություններն ազատվում են զենք ձեռք բերելու լիցենզիաների և զենք պահելու և օգտագործելու թույլտվությունների համար նախատեսված պետական տուրքի վճարումներից:

Զենքով պարգևատրված անձինք, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորները, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամները, Հայաստանի Հանրապետության կառավարության անդամները, դատավորները, դատախազները, քննիչները, գլխավոր դատախազի որոշմամբ` դատախազության մյուս աշխատողները, ինչպես նաև պետական ռազմականացված կազմակերպությունների զինծառայողները և կենսաթոշակի անցած աշխատակիցներն ազատվում են իրենց ժամանակավորապես հատկացված զենքը պահելու և կրելու թույլտվության համար նախատեսված պետական տուրքի վճարումներից»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել