Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

2.5 տարեկան Լիայի մահվան գործով առաջին դատական նիստը՝ վերաքննիչ ատյանում

Քրեական վերաքննիչ դատարանում, դատավոր Գ. Ավետիսյանի նախագահությամբ, այսօր տեղի ունեցավ Արաբկիր բժշկական կենտրոնում մահացած 2.5 տարեկան Լիա Միսակյանի մահվան գործով դատական նիստը:

Դատական քննությունը սկսվեց միայն այն բանից հետո, երբ կողմերը տվեցին իրենց համաձայնությունը` վերաքննիչ դատարանում գործը շարունակել նույն փաստաբանների և ներկայացուցիչների հետ:

Դատավոր Գ. Ավետիսյանը ներկայացրեց առաջին ատյանի դատարանի դատավճիռը, համաձայն որի` Լիլիթ Վարդանյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 130 հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու մեջ և դատապարտվել է ազատազրկման 2 տարի ժամկետով: Զարինե Այվազյանն էլ մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 130 հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու մեջ և դատապարտել ազատազրկման 2 տարի 6 ամիս ժամկետով:

Դատավճռի համաձայն ` կիրառելվել է ՀՀ Ազգային Ժողովի  «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» 2013 թվականի հոկտեմբերի 3-ի որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետը  ու Զարինե Այվազյանը և Լիլիթ Վարդանյանն ազատվել են հիմնական պատժից:

Տուժող կողմի իրավահաջորդ Արթուր Սաքունցը հանդես եկավ միջնորդությամբ` հետաձգելու դատական նիստը` մյուս կողմի վերաքննիչ բողոքին ծանոթանալու համար: Դատարանը բավարարեց Արթուր Սաքունցի միջնորդությունը: Հաշվի առնելով կողմերի ծանրաբեռնվածությունը հաջորդ դատական նիստը նշանակվեց օգոստոսի 31-ին, ժամը 11:00-ին:

Հիշեցնենք, որ 2012թ. դեկտեմբերի 31-ին 2.5 տարեկան երեխա Լիա Միսակյանը ջերմություն է ունեցել և ցնցումների մեջ եղել, շտապօգնության միջոցով նրան հայրը տեղափոխել է Արաբկիր բժշկական կենտրոն, 2013թ. հունվարի 2-ին երեխան մահացել է: Մեղադրական եզրակացության համաձայն`երեխան մահացել է Արաբկիր բհ-ի բոքսային բաժանմունքի մանկաբույժներ Լիլիթ Վարդանյանի և Զարինե Այվազյանի մասնագիտական պարտականությունները՝ ոչ պատշաճ իրականացնելու և դրանց նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու հետևանքով:

Զառա Մանուչարյան

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել