Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Հայրը նկարահանել է 2.5 տարեկան երեխային մահվանից առաջ. տեսանյութը կկցվի քրեական գործին

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հունվարի 27-ին ավարտվեց 2.5 տարեկան Լիա Միսակյանի մահվան քրեական գործի դատաքննությունը: Դատարանն մտավ դատական վիճաբանությունների փուլ:

Հիշեցնենք` 2012թ. դեկտեմբերի 31-ին Լիա Միսակյանը ջերմություն է ունեցել և ցնցումների մեջ եղել, շտապօգնության միջոցով տեղափոխել է Արաբկիր բժշկական կենտրոն, որտեղ մահացել է 2013թ. հունվարի 2-ին: Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել երկու բժիշկների` Լիլիթ Վարդանյանի և Զարինե Այվազյանի նկատմամբ:

Դատաքննության վերջին նիստին միջնորդությամբ հանդես եկավ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արթուր Սաքունցը: Նա նշեց, որ երեխայի մահվանից առաջ` նրա բուժման ընթացքում, հայրը նկարահանել է աղջկան բջջային հեռախոսով: Արթուր Սաքունցը միջնորդեց նշյալ տեսաձայնագրությունը` որպես փաստաթուղթ կցել քրեական գործին. «Այդ տեսանյութում ներկայացված է Արաբկիր բժշկական կենտրոնում բուժում ստանալիս երեխայի առողջական վիճակը, և դա ցանկացած փաստաթղթից ավելի խոսուն է, այն էական նշանակություն կարող է ունենալ դատարանի համար»:

Մեղադրող դատախազն ու պաշտպանական կողմը չառարկեցին: Դատարանը գտավ, որ միջնորդությունը հիմնավոր է և ենթակա է բավարարման, տեսանյութը քրեական գործին կկցվի դատարան տրամադրվելուց հետո:

Այսօրվա նիստում հայտարարվեց դատաքննության ավարտը: Դատարանն անցավ դատական վիճաբանությունների փուլին: Կողմերը ճառով հանդես կգան փետրվարի 24-ին:

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել