Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

2.5 տարեկան երեխայի մահվան գործով դատական նիստը հետաձգվեց

Այսօր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում պետք է շարունակվեր 2.5 տարեկան Լիա Միսակյանի մահվան գործով հերթական դատական նիստը: Սակայն ամբաստանյալ Զարինե Այվազյանի պաշտպանը՝ Երեմ Սարգսյանը, առողջական խնդիրների պատճառով չէր ներկայացել: Նա այսօր պետք է միջնորդությամբ հանդես գար, սակայն, դա կանի հաջորդ դատական նիստին՝ ապրիլի 9-ին:

Հիշեցնենք` 2012թ. դեկտեմբերի 31-ին Լիա Միսակյանը ջերմություն է ունեցել և ցնցումների մեջ եղել, շտապօգնության միջոցով տեղափոխել է Արաբկիր բժշկական կենտրոն, որտեղ մահացել է 2013թ. հունվարի 2-ին: Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել երկու բժիշկների` Լիլիթ Վարդանյանի և Զարինե Այվազյանի նկատմամբ:

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել