Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց 2.5 տարեկան Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրվող բժիշկներ Լիլիթ Վարդանյանին և Զարինե Այվազյանին առաջադրված մեղադրանքի քննությունը:
Այսօր դատարանում մեղադրող կողմը ներկայացրեց Լիա Միսակյանի մոտ հիվանդությունների առաջացման պատճառներին առնչվող մի շարք ապացույցներ:
Այսօր դատարանում ցուցմունք տվեց Լիլիթ Վարդանյանը: Նա նախ ցավակցեց մահացած երեխայի հարազատներին, ապա ներկայացրեց գործի վերաբերյալ իր մասնակցության մանրամասները: Ամբաստանյալը տեղեկացրեց, որ երեխան ընդունվել է հիվանդանոցում վատառողջ վիճակով, իր հերթապահության օրերին մշտապես խնամել է նրան: Լ.Վարդանյանը նաև ասաց, որ երեխայի առողջական վիճակը գնում էր դեպի կարգավորման:
Նշենք, որ Լիա Միսակյանը Արաբկիր բժշկական կենտրոն է ընդունվել 2012թ. դեկտեմբերի 31-ին, նա ջերմություն է ունեցել և ցնցումների մեջ է եղել, շտապօգնության միջոցով տեղափոխել են հիվանդանոց, իսկ մահացել՝ 2013թ. հունվարի 2-ին:
«Ես աշխատանքի եկա ամսի 3-ին, որ հերթապահության էի: Առավոտ շուտ` 9-ը չկար, մտա ընդունարան, այնտեղից ինձ ասացին, որ բաժանմունքի հիվանդներից մեկը մահացել է: Ես ամենավերջինը կմտածեի, որ մահացածը Լիան էի, ավելի շուտ մտածում էի մյուս երկու հիվանդներն են, որ ավելի ծանր վիճակով են եկել, զայրացած գնացել եմ բոքսային բաժանմունքի բժիշկների սենյակ` ճշտելու ինչ է եղել: Ինձ ասացին, որ հանկարծակի երեկոյան սրտի կաթված է ունեցել, բայց չասեցին` ինչից եղավ»:
Նա ինքը իր ստորաբաժանման բույժքույրերին ոչ միայն հրահանգներ է գրել, այլ նաև բանավոր ձևով ասել: Բացի այդ, ամբաստանյալը պնդեց, որ իր կողմից սխալ բուժում չի իրականացվել, իսկ բույժքույրների կողմից երեխայի առողջության վիճակում շեղումների կամ վտանգավոր գործոնների մասին տեղեկություն չի ստացել ողջ բուժման ընթացքում: Ամբաստանյալի ցուցմունքից հետո նրան հարցեր ուղղեցին կողմերը: