Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

2.5 տարեկան Լիա Միսակյանի մահվան գործը. ամբաստանյալի փաստաբանը հայտարարություն արեց

Մրցակցության սկզբունքը խախտվեց. նման հայտարարությամբ դատարանում հանդես եկավ ամբաստանյալ Զարինե Այվազյանի փաստաբան Երեմ Սարգսյանը՝ իր ներկայացրած միջնորդությունը մերժելուց հետո:

Այսօր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց 2.5 տարեկան Լիա Միսակյանի մահվան գործով հերթական դատական նիստը: Դատարանում միջնորդություններով հանդես եկան ամբաստանյալների պաշտպանները:

Ըստ Երեմ Սարգսյանի ներկայացրած միջնորդության՝ դատարան պետք է հրավիրվեր և հարցաքննվեր դատաբժշկական հանձնաժողովի նախագահ Արգամ Հովսեփյանը, սակայն միջնորդությունը դատարանը մերժեց՝ պատճառաբանելով, որ տվյալ հանձնաժողովի անդամներն արդեն հրավիրվել են և եզրակացության կապակցությամբ հարցաքննել են:

Փաստաբանը նշեց, որ մրցակցության հավասրության սկզբունքն է խախտվում. հնարավոր է 10 անգամ հարցաքննվեն, բայց այդ հարցի պարզաբանումը չլինի: Նա նաև հավելեց, որ խնդիրները են մնացել առանց լուծումների:

Հիշեցնենք` 2012թ. դեկտեմբերի 31-ին Լիա Միսակյանը ջերմություն է ունեցել և ցնցումների մեջ եղել, շտապօգնության միջոցով տեղափոխել է Արաբկիր բժշկական կենտրոն, որտեղ մահացել է 2013թ. հունվարի 2-ին: Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել երկու բժիշկների` Լիլիթ Վարդանյանի և Զարինե Այվազյանի նկատմամբ:

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել