Հաճախ շենքերը կամ շինությունները` լինելով ձեռնարկատիրական գործունեության օբյեկտ, օգտագործվում են բոլորովին այլ նպատակով, քան ի սկզբանե նախատեսված էր:
Այսպես, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 152.2-րդ հոդվածը սահմանում է, որ շենքերը և շինությունները օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ ոչ նպատակային օգտագործելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև հիսնապատիկի չափով՝ 20.000-50.000 ՀՀ դրամ:
Համայնքի ղեկավարի կամ նրա որոշմամբ սահմանված պատասխանատու պաշտոնատար անձի կողմից շենքերը և շինությունները օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ ոչ նպատակային օգտագործելը չկանխելու ուղղությամբ միջոցներ չձեռնարկելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով՝ 100.000 ՀՀ դրամ: