Իրազեկում վթարային շենքերի բնակիչներին

Բնակարանային խնդիրները բավականին տարածված են Հայաստանում: Այդ նպատակով ՀՀ կառավարության № 172-Ն որոշումը սահմանում է Երևան քաղաքի քանդման ենթակա վթարային հանրակացարանային շենքերի բնակիչներին բնակարաններ հատկացման կարգը:

Բնակարաններով ապահովվում են հանրակացարանային բնակելի շենքերի կացարանների սեփականատերերը, կացարաններում փաստացի բնակվող և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության կողմից հաշվառված փախստականները, կացարանի համար ձևակերպված օրդերներով և այլն:

Վերոհիշյալ անձանց բնակարանների հատկացումն իրականացվում է`
1) սեփականատերերին` բնակարանի հատկացում նախկինում զբաղեցրած սենյակների թվին համապատասխան:

Ընդ որում, նախկինում զբաղեցրած սենյակների թիվն ընդհանուր մակերեսում հաշվարկելու անհրաժեշտության դեպքում որոշվում է` մինչև 50 քառ.մետր` մեկսենյականոց բնակարան, 50-70 քառ. մետր` երկուսենյականոց բնակարան, 70-100 քառ.մետր` երեքսենյականոց բնակարան, 100 և ավելի` չորսսենյականոց բնակարան.
2) փախստականներին, վարձակալներին և սույն կարգի 1-ին կետում նշված այլ փաստացի բնակվող բնակիչներին` բնակարանի հատկացում` նախկինում զբաղեցրած բնակարանի սենյակների թվին համապատասխան, բայց ոչ ավելի, քան նրանց ընտանիքներին (անձերի թվով)` սույն ենթակետով սահմանված նորմերով`
1) 1-2 անձից կազմված ընտանիքներին` մեկսենյականոց բնակարան.
2) 3-4 անձից կազմված ընտանիքներին` երկուսենյականոց բնակարան.
3) 5-6 անձից կազմված ընտանիքներին` երեքսենյականոց բնակարան.
4) յոթ և ավելի անձանցից կազմված ընտանիքներին` չորսսենյականոց բնակարան:
Տվյալ անձանց բնակարանները հանձնվում են սեփականության իրավունքով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել