Ի ուրախություն վարորդների 2014 թվականի Երևանի քաղաքի ավագանու N 190-Ն որոշմամբ տեղի ունեցան փոփոխություններ, համաձայն որի ավտոկայանատեղում կայանելու պահից մինչև 15 րոպե տեղական տուրք չի գանձվում, իսկ 15 րոպեից ավելի կայանելու համար գանձվում է 100 դրամ` յուրաքանչյուր մեկ ժամի համար:
Սակայն նախկինում վարորդները ավտոկայանատեղում անվճար կարող էին կայանել ընդամենը 5 րոպե:
Ընդ որում` յուրաքանչյուր ավտոկայանատեղի համար վճարումների ընդունման տերմինալի տեղը սահմանում է Երևանի քաղաքապետը: