Որքա՞ն արժե արագության գերազանցման յուրաքանչյուր 1 կմ/ժ-ը

2014 թվականի հունիսի 21-ին «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում ամրագրվել են մի շարք փոփոխություններ, որոնցով սահմանվում է տրանսպորտային միջոցների վարորդների կողմից սահմանված արագությունը յուրաքանչյուր 1 կմ/ժ գերազանցելու դեպքում վարչական տուգանքի չափը:

Համաձայն վերոհիշյալ օրենսգրքի 124.4 հոդվածի 1-ին և 2-րդ մասի` Երթևեկության սահմանված արագությունը 1-10 կմ/ժ-ով գերազանցելը առաջացնում է տուգանքի նշանակում` յուրաքանչյուր գերազանցված կմ/ժ արագության համար՝ նվազագույն աշխատավարձի չափով`1000 դրամ:

Երթևեկության սահմանված արագությունը 11-30 կմ/ժ-ով գերազանցելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ յուրաքանչյուր գերազանցված կմ/ժ արագության համար՝ նվազագույն աշխատավարձի 150 տոկոսի չափով`1500 դրամ:

Լրացուցիչ կարգով պետք է նշել, որ երթևեկության սահմանված արագությունը 31-50 կմ/ժ-ով գերազանցելը`առաջացնում է տուգանքի նշանակում` 100.000 դրամի չափով:

Երթևեկության սահմանված արագությունը 51-80 կմ/ժ-ով գերազանցելը առաջացնում է տուգանքի նշանակում 200.000 դրամի, իսկ 81 և ավելի կյմ/ժ-ով գերազանցման դեպքում` 500.000 դրամի չափերով:

Վերոհիշյալ իրավախախտումենրի վերաբերյալ գործերով վարչական տույժ նշանակելիս որոշում կայացնող մարմինը (պաշտոնատար անձը) արագաչափ սարքի արձանագրած ցուցանիշից պարտավոր է հանել 10 կմ/ժ` արագաչափ սարքի հնարավոր սխալանքի համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել