Ովքե՞ր են մուծում արտոնագրային վճար

Արտոնագրային վճարների մասին ՀՀ օրենքը հստակ սահմանում է այն գործունեության տեսակների անվանումները, որոնց համար նախատեսված է արտոնագրային վճար:

Այսպես, «Արտոնագրային վճարների մասին» օրենքի Հավելված N 1-ում նախատեսված է ֆիզիկական անձանց կողմից արտոնագրային վճար վճարող համարվելու գործունեության տեսակների ցանկը:

1. Բնակչության պատվերով կատարվող` Կոշիկի և կաշվե գալանտերեայի և համանման այլ արտադրատեսակների արտադրություն, կոշիկի և կաշվե արտադրատեսակների նորոգում, հագուստի արտադրություն և նորոգում, կոշիկի և կաշվե գալանտերեայի և համանման այլ արտադրատեսակների արտադրություն, կոշիկի և կաշվե արտադրատեսակների նորոգում, հագուստի արտադրություն և նորոգում գլխարկների արտադրություն և նորոգում, գորգերի և գորգագործական արտադրատեսակների արտադրություն և նորոգում, փայտյա իրերի պատրաստում, կահույքի և տան կահավորանքի նորոգում, ոչ թանկարժեք զարդերի արտադրություն և նորոգում, համակարգչային տեխնիկայի նորոգում, ծրագրային սպասարկում, հեծանիվների և հաշմանդամների սայլակների արտադրություն, անձնական օգտագործման և կենցաղային այլ արտադրատեսակների նորոգում, տնտեսական և գեղազարդ խեցեգործական արտադրատեսակների արտադրություն, այլ ճենապակե և խեցեգործական արտադրատեսակների արտադրություն, թիթեղագործական գործունեություն,

2. Ժամացույցների, ժամանակաչափ սարքերի նորոգում, երաժշտական գործիքների նորոգում
3. Նեղ մասնագիտական գիտելիքների ձեռք- բերման այլ դասընթացներ
4. Լեզուների ուսուցման դասընթացներ
5. Բարձրագույն և այլ հաստատություններ ընդունվելու համար նախապատրաստական դասընթացներ
6. Պարեր, երգեցողություն դասավանդողների գործունեություն
7. Կատարողական արվեստի բնագավառում գործունեություն, կատարողական արվեստի բնագավառում օժանդակ գործունեություն
8. Ստեղծագործական գործունեություն
9. Խնջույքավարների գործունեություն
10. Կրթական գործունեություն և արտադպրոցական դաստիարակություն մարմնամարզության և սպորտի բնագավառում
11. Մասնավոր տնային տնտեսություններում ծառայությունների մատուցում (առանց տարբերակման) սեփական սպառման համար
12. Դարբնոցային գործունեություն
13. Զբոսաշրջային տների միջոցով հյուրանոցային ծառայությունների մատուցում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել