Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 198-րդ հոդվածի համաձայն՝ Գործատուի կողմից առանց նույնականացման քարտի կամ անձնագրի Հայաստանի Հանրապետության քաղաքացուն աշխատանքի ընդունելը առաջացնում է տուգանքի նշանակում գործատուի նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով՝ 20.000 ՀՀ դրամ:
Իսկ մեկ տարվա ընթացքում, նույն խախտումը կրկնելը առաջացնում է տուգանքի նշանակում գործատուի նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով՝ 50.000 ՀՀ դրամ:
Ընդ որում, անձնագիր է համարվում մինչև «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության քաղաքացուն տրված վավերական անձնագիրը: