Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի համաձայն` Ժամանակավոր բնակության և տարանցման վայրերում զբոսաշրջիկն իրավունք ունի`
1) ստանալ պայմանագրով և շրջագայության ծրագրով նախատեսված զբոսաշրջային համալիր ծառայությունները.
2) անձնական անվտանգության, կյանքի, առողջության, սպառողի իրավունքների և գույքի պաշտպանության.
3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դիմել դատարան` պայմանագրի չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում.
4) իր համար հասկանալի լեզվով զբոսաշրջային գործունեության սուբյեկտից ստանալ լրիվ և օբյեկտիվ տեղեկատվություն` ժամանման երկրի (վայրի)` զբոսաշրջության հետ առնչվող օրենքների և բնակվելու կանոնների, տեղաբնակների սովորույթների, հասարակական և կրոնական ծիսակատարությունների, վարքագծի կանոնների, մշակութային, հնագիտական, ճարտարապետական, պատմական և բնական արժեքների, ապահովագրության պայմանների, զբոսաշրջային ծառայությունների տրամադրման պայմանագրի պայմանների մասին.
5) օգտվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ իրավունքներից:
Գրավոր պայմանագրի կամ այս օրենքով նախատեսված պայմանագրում պարտադիր նշման ենթակա դրույթների բացակայության դեպքում զբոսաշրջության գործունեության սուբյեկտի և սպառողի միջև մատուցվելիք կամ մատուցված զբոսաշրջային ծառայությունների հետ կապված վեճի դեպքում հիմք են ընդունվում սպառողի խելամիտ գրավոր բացատրությունները: