Սոցիալական փաթեթը, որը հիմնականում պետական մարմիններին տրվող արտոնությունների համախումբ է, ՀՀ կառավարության № 1691 որոշման 1-ին կետի համաձայն, իր մեջ ներառում է հետևյալ ծառայությունները`
1) առողջության ապահովագրություն.
2) հիփոթեքային վարկի ամսական վճարի մարում.
3) ուսման վճար.
4) հանգստի ապահովում Հայաստանի Հանրապետությունում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում:
Բացի նշված սոցիալական փաթեթի ծառայության տեսակներից՝ աշխատողն իր սոցիալական փաթեթի գումարները կարող է օգտագործել Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման N 3 հավելվածի 2.3-րդ կետի համաձայն տրամադրված վարկային գծի (մայր գումարի և (կամ) տոկոսավճարների) մարման նպատակով: