Ե՞րբ կարող եք կանխիկացնել սոցիալական փաթեթի գումարները

Համաձայն ՀՀ կառավարության N 1483-Ն որոշման` սոցիալական փաթեթի հաշվում առկա դրամական միջոցները հնարավոր է կանխիկացնել հետևյալ երեք դեպքերում`

1) աշխատողը` սոցփաթեթի շահառուն, յուրաքանչյուր տարվա ավարտից հետո, ընթացիկ տարվա հունվարի 1-ի դրությամբ իր սոցիալական փաթեթի հաշվում առկա գումարը կարող է կանխիկացնել, որը սակայն չի կարող գերազանցել աշխատողի` նախորդ տարվա ընթացքում ստացման ենթակա աշխատավարձից և ձեռնարկատիրական եկամուտներից հաշվարկված ու փոխանցված սոցիալական վճարների չափը: Այս դեպքում աշխատողը իր սոցփաթեթի հաշիվը սպասարկող բանկ է ներկայացնում դիմում` նախորդ տարվա ընթացքում իր կողմից ստացման ենթակա աշխատավարձից և ձեռնարկատիրական եկամուտներից հաշվարկված ու փաստացի մասնակիցների ռեեստր վարողին փոխանցված սոցիալական վճարների չափի մասին տեղեկատվությունը հարկային մարմնից ստանալու համար,

2) երբ աշխատողը կենսաթոշակ ստանալու իրավունք է ձեռք բերել և այլևս չի աշխատում: Այս դեպքում սոցիալական փաթեթի հաշվում առկա դրամական միջոցները կանխիկացնելու համար աշխատողը սոցփաթեթի հաշիվը սպասարկող բանկ է ներկայացնում իր կենսաթոշակի վկայականը,

3) աշխատողի մահվան դեպքում ժառանգի կողմից` սոցփաթեթի հաշվում առկա միջոցները, օրենքին համապատասխան, ժառանգաբար նրան անցնելու ժամանակ, որի դեպքում ժառանգը սոցփաթեթի հաշիվը սպասարկող բանկ է ներկայացնում ժառանգության իրավունքի վկայագիր:

 

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել