Ովքե՞ր են ազատվում վիզայի վճարից

2014թ. հունվարի 1-ից ուժի մեջ է մտնել Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին համաձայնագիրը։ Վիզայի վճարը կազմում է 35 եվրո (վճարումը պետք է կատարվի դեսպանությունում տվյալ պահին գործող եվրոյի կուրսին համարժեք ՀՀ դրամով):

Սակայն դիմողների հետևյալ կատեգորիաները լիովին ազատվում են վիզայի վճարից` դպրոցականները, ուսանողները և ուղեկցող ուսուցիչները, ովքեր ճամփորդում են ուսման կամ կրթական փոխանակման ծրագրերի շրջանակներում, Շենգենյան համաձայնագրի անդամ պետություններում օրինական կերպով բնակվող ՀՀ քաղաքացիների կամ Եվրոպական միության քաղաքացիների մերձավոր ազգականները (ամուսին, կին, երեխա, ծնող, տատիկ, պապիկ, թոռ), թոշակառուները, 12 տարեկանից ցածր տարիք ունեցող երեխաները, պաշտոնական պատվիրակությունների անդամները և գործնական նպատակներով ճամփորդող ՀՀ Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների դատավորները, լրագրողները և նրանց ուղեկցող տեխնիկական անձնակազմը, միջազգային սպորտային միջոցառումների մասնակիցները և նրանց ուղեկցող անձնակազմը (մարզիչներ, բժիշկներ և այլն), քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, ովքեր ճամփորդում են արտերկրում գործող հայկական հանրային շահ հետապնդող ոչ առևտրային կազմակերպությունների հրավերով, գիտության, կրթության, արվեստի և մշակույթի բնագավառներում փոխանակման ծրագրերի մասնակիցները, հաշմանդամության կարգ ունեցող անձինք և նրանց ուղեկցողները:

Վիզայի դիմումի հետ հարկ է ներկայացնել վերը նշված կատեգորիաներին պատկանելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել