ՀՀ նախագահականի դիմաց այս պահին պատ են կազմել ոստիկանները, կա փշալարերով մեքենա: Ակցիան լարված վիճակում շարունակվում է:
21:25
Փոխոստիկանապետը շարունակում է բանակցություններ վարել ակտիվիստների հետ՝ դադարեցնելու ցույցը, պնդելով, որ դա հակաօրինական է: Ակցիայի մասնակիցները պահանջում են սակագնի վերացման թուղթը, ասելով, որ անգամ պարտադիր չէ նախագահի ներկայությունը: Նրանք նաև նշում են, որ փակ է բոլոր միջպետական ճանապարհները, որպեսզի խոչնդոտեն ցուցարարների մուտքը Երևան:
21:58
Ակտիվիստները պահանջում են, որպեսզի ոստիկանները՝ Վալերի Օսիպյանի գլխավորությամբ միանան իրենց և նստեն, վանկարկելով «Օսիպյան միացի, ոստիկան միացի»: Ակցիայի մասնակիցների մյուս մասը երգ ու պարով է մասնակցում նստացույցին, մի կողմում հայրենասիրական երգերն է, մյուս կողմում՝ հայկական քոչարին:
22:52
Իսկ հիմա ակտիվիստները նստացույց են սկսել Բաղրամյան փողոցի սկզբնամասում: