ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը 1231-րդ հոդվածի միջոցով հնարավորություն է տալիս հրաժարվել ժառանգությունից հօգուտ այլ անձի: Ժառանգությունից հրաժարվելու դեպքում ժառանգն իրավունք ունի նշել, որ նա դրանից հրաժարվում է հօգուտ ըստ կտակի կամ ըստ օրենքի ցանկացած հերթի ժառանգների` ներառյալ նրանց, ովքեր ժառանգում են ներկայացվելու իրավունքով:
Սակայն կան բացառություններ, երբ հօգուտ այլ անձի չի թույլատրվում հրաժարվել ժառանգությունից: Այսպես, հօգուտ այլ անձի չի թույլատրվում հրաժարվել՝
1) կտակով ժառանգվող գույքից, եթե ժառանգատուի ամբողջ գույքը կտակված է իր կողմից նշանակված ժառանգներին.
2) ժառանգության պարտադիր բաժնից.
3) եթե ժառանգին նշանակված է ենթաժառանգ: