Ե՞րբ է դատարանը հայցադիմումը ընդունում վարույթ

Ե՞րբ է դատարանը հայցադիմումը ընդունում վարույթ. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի մեջ կգտնեք այս հարցի պատասխանը:

Այսպես, օրենսգրքի 90-րդ հոդվածի համաձայն՝ հայցադիմումն ընդունելու հարցը դատավորը լուծում է միանձնյա: Դատավորը պարտավոր է վարույթ ընդունել սույն օրենսգրքով նախատեսված պահանջների պահպանմամբ ներկայացված հայցադիմումը:

Դատավորը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով, հայցադիմումն ստանալու օրվանից եռօրյա ժամկետում հայցադիմումի ընդունումը չմերժելու կամ դիմումը չվերադարձնելու դեպքում կայացնում է դա ընդունելու մասին որոշում, որում նշվում են նաև գործի քննության ժամանակը և վայրը:

Օրենսգրքի 144-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանվում է, որ առանձին ակտի ձևով կայացված որոշման մեջ պետք է նշվեն`
1) դատարանի անվանումը, դատարանի կազմը, գործի համարը, որոշումը կայացնելու ամսաթիվը, վեճի առարկան.
2) գործին մասնակցող անձանց անունը (անվանումը).
3) հարցը, որի վերաբերյալ որոշում է կայացվում.
4) շարժառիթները, որոնցով դատարանը հանգել է հետևությունների` օրենքների և այլ իրավական ակտերի վկայակոչմամբ.
5) եզրահանգումը քննարկվող հարցով.
6) որոշումը բողոքարկելու կարգը և ժամկետը, եթե այն ենթակա է բողոքարկման:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել