29-ամյա Աննա Յուրտաևան մեղադրվում է ուրիշի բնակարանում մաքրություն անելու ժամանակ հափշտակություն կատարելու համար: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:
Համաձայն մեղադրական եզրակացության, նա գտնվելով գտնվելով Ա.Հ-ին պատկանող բնակարանում մաքրման աշխատանքներ կատարելու ընթացքում գաղտնի հափշտակել է դրամ, զարդեր` Արինա Հարությունյանին պատճառելով առանձնապես խոշոր չափի վնաս:
Գործով կա երեք փաթեթ իրեղեն ապացույց, որոնցիցի առաջինում և երկրորդում զարդերն են ու 35 հատ 100 դոլանոց է, իսկ երրորդում` ամբաստնյալի անձնական իրերը:
Գործը քննվում է Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ: Ամբաստնյալի հանդեպ որպես խափանման միջոց կիրառված է գրավը:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: