Օդանավով այլ անձի բեռը տեղափոխելը համարվում է վարչական իրավախախտում՝ զանցանք և Վարչական իրավախախտումների մասին օրենքի 136.1 -րդ հոդվածի համաձայն, պատասխանտվություն է սահմանված այս արարքի համար:
Մասնավորապես այս հոդվածը սահմանում է. «Օդային տրանսպորտով չվերթի հետ առնչություն չունեցող անձանց ուղեբեռը փոխադրելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի (100 հազար դրամ) չափով, և պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի (200 հազար դրամ) չափով»: