Ո՞ր պահից կարող է դադարեցվել Ձեր նպաստը

Սույն հարցի կապակցությամբ ծագող իրավահարաբերություները կարգավորվում են «Պետական նպաստի մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12–ի ՀՀ օրենքով։

Նույն օրենքի 15–րդ հոդվածի համաձայն սահմանվում է. Ընտանեկան նպաստ ստանալու իրավունքը դադարեցվում է՝
1) ընտանիքի անապահովության միավորն ընտանեկան նպաստի իրավունք տվող` ընտանիքի անապահովության սահմանային միավորից իջնելու դեպքում.
2) դիմողի կողմից դիմելու ամսվան հաջորդող 12-րդ ամսվա ընթացքում տարածքային կենտրոն անհրաժեշտ փաստաթղթերը չներկայացնելու դեպքում.
3) ընտանեկան նպաստն անընդմեջ 3 ամիս անհարգելի պատճառով չստանալու դեպքում.
4) ընտանիքի կամ ընտանիքի անդամներից որևէ մեկի՝ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում կրկնակի հաշվառման դեպքում:
Ինչ վերաբերվում է սոցիալական նպաստին, ապա նույն օրենքի 17–րդ հոդվածի համաձայն սահմանվում է. Սոցիալական նպաստ ստանալու իրավունքը դադարեցվում է՝
1) ընտանիքի անապահովության միավորը սոցիալական նպաստի իրավունք տվող` ընտանիքի անապահովության սահմանային միավորից իջնելու դեպքում.
2) դիմողի կողմից դիմելու ամսվան հաջորդող 12-րդ ամսվա ընթացքում տարածքային կենտրոն անհրաժեշտ փաստաթղթերը չներկայացնելու դեպքում.
3) սոցիալական նպաստն անընդմեջ 3 ամիս անհարգելի պատճառով չստանալու դեպքում.
4) ընտանիքի կամ ընտանիքի անդամներից որևէ մեկի՝ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում կրկնակի հաշվառման դեպքում:

Նույն օրենքի համաձայն` թե՛ ընտանեկան նպաստ ստանալու իրավունքը, թե՛ սոցիալական նպաստ ստանալու իրավունքը դադարեցվում է վերը նշված հիմքերի հայտնաբերման օրվան հաջորդող ամսվա 1-ից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել