Հայկական իրականությունում հաճախ են պատահում դեպքեր, երբ ամուսինը, հաշվի չառնելով կնոջ կարծիքը, դրդում է վերջինիս հարկադրական հղիության:
Վերարտադրողականության հետ կապված կանանց իրավունքները կարգավորվում են «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքով, որի 4-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն յուրաքանչյուր ոք ունի կենսական անհրաժեշտության սեռական և վերարտադրողական հետևյալ իրավունքները` պաշտպանված լինել ճնշման բոլոր ձևերից, այդ թվում՝ սեռական շահագործումից և բռնությունից, հարկադրական հղիությունից, աբորտից, ամլացումից և վերարտադրողականության իրավունքների այլ խախտումներից:
Հետևաբար, ամուսինն իրավունք չունի կնոջը դրդել հարկադրական հղիության: Իրազեկումն իրականացվում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից «Կանանց իրավունքների օրակարգային հարցերի խթանում» ծրագրի շրջանակներում: