Արդարադատության նախարարը նոր խորհրդական ունի

ՀՀ արդարադատության նախարարի 2015 թվականի ապրիլի 10-ի հրամանով Մարինա Գևորգի Տաշչյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի խորհրդականի պաշտոնում: Հրամանում, մասնավորապես՝ նշված է.

«Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի թիվ 1917-Ն որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի 12-րդ կետի «զ» ենթակետը, ինչպես նաև Մ. Տաշչյանի դիմումը և ղեկավարվելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 5-րդ հոդվածի 3-րդ մասով, հրամայում եմ Մարինա Գևորգի Տաշչյանին 2015 թվականի ապրիլի 10-ից նշանակել ՀՀ արդարադատության նախարարի խորհրդականի պաշտոնում:

Աշխատավարձը՝ ըստ հաստիքային ցուցակի»:

Արդարադատության նախարարի մեկ այլ՝ ապրիլի 20-ի հրամանով, ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական Մարինա Տաշչյանը կազմակերպում է կատարում է ՀՀ արդաադատության նախարարի կողմից տրված հանձնարարականները իրեն հանձնարարված հետևյալ բնագավառներում.

ա. արբիտրաժներում ՀՀ շահերի իրավական պաշտպանության աշխատանքների մասնակցության,

բ. շարժական գույքի նկատմամբ աահովված իրավունքների գրանցման կազմակերպման և իրականացման շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցմատյանի վարման և գրանցամատյանից տեղեկությունների տրամադրման, ինչպես նաև շարժական գույքի նույնականացման ապահովման,

գ. ՀՀ  արդարադատության նախարարի հանձնարարությունների, ցուցումների, հրամանների կատարման նկատմամբ վերահսկողության:

Նշենք նաև. որ Մարինա Տաշչյանը հանդիսանում է ՀՀ փաստաբանների պալատի անդամ: Իսկ նախկինում վերջինս հանդիսանում էր ԲՏԱ բանկի իրավաբանական վարչության պետը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել