ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը որոշում է ստորագրել, ըստ որի Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դրվել է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանի վրա` նախարար Գագիկ Բեգլարյանի արձակուրդի մեջ գտնվելու հետ կապված:
Որոշման մեջ մասնավորապես ասվում է.
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 139-րդ կետը՝
1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանին տրամադրել 2013 թվականի աշխատանքային տարվա իր ամենամյա նվազագույն արձակուրդի չօգտագործված մասը և 2014 թվականի աշխատանքային տարվա իր ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2015 թվականի մայիսի 18-ից մինչև հունիսի 3-ը ներառյալ։
2. Գագիկ Բեգլարյանի` արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դնել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանի վրա:»