Ուելսի (Մեծ Բրիտանիա) բնակիչ Ուեյն Էնդրյու Դևիսը ձերբակալվել է այն բանից հետո, երբ Սուանսի փողոցում գտնվող մի շարք տներից որոշ իրեր է գողացել, այնուհետև թակել է բնակիչների դռները և առաջարկել գնել այդ նույն գողացված ապրանքները: Այս մասին գրում է բրիտանական The Telegraph պարբերականը:
Էնդրյու Դևիսը ապրիլի 15-ին գողացված հեռուստացույցը փորձել է վաճառել տիրոջը:
Ավելի վաղ, իրավապահները տեղեկացել էին անհետացած հեռուստացույցի մասին: Կարճ ժամանակ անց, ահազանգ է ստացվել հեռուստացույցի տիրոջից, որի պնդմամբ՝ անհայտ անձը, թակելով բնակարանի դուռը, առաջարկել է գնել իր սեփական հեռուստացույցը:
Դևիսը ձերբակալված է: Նրան մինչև 3 տարվա ազատազրկում է սպասվում:
Պատրաստեց Լիլիթ Գասպարյանը
Իրավաբան.net