ԱՄՆ-ում մահացու ներարկման հեղինակը կասկածներ է հայտնում մահապատժի վերաբերյալ

The Guardian-ի փոխանցմամբ մահացու ներարկումը հայտնագործած բժիշկ Ջեյ Չեփմանը կասկածներ է հայտնել մահապատժի արդարացիության մեջ` կապված նրա հետ, որ վերջերս երկրում շատ են սխալ դատավճիռներ կայացնում: Ի դեպ, ԱՄՆ-ում մահացու ներարկման մեթոդը վերջին 40 տարում գերիշխող է եղել:

75-ամյա բժիշկը, ով դեռևս աշխատում է Կալիֆորնիայում, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է, որ բանտարկյալներին սրսկվող նյութը, որը երեք նյութ է պարունակում, որոշ դեպքերում կարող է արդյունավետ չգործել:

Որպես օրինակ կարելի է բերել Քլեյթոն Լոքեթի դեպքը: Նա կրակել էր 19-ամյա աղջկա և ստիպել ընկերոջը ողջ թաղել զոհին: Նա մահապատժի էր դատապարտվել և ենթարկվել մահացու ներարկման: Ներարկումից 20 րոպե անց նա դեռևս փորձել էր խոսել, իսկ մահացել էր միայն 45 րոպե հետո:

Պատրաստեց Աշխեն Ներսիսյանը

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել