Փենսիլվանիայում ձերբակալվել է երեքշաբթի օրը հոր վրա կրակած երիտասարդը:
Ըստ հետաքննության՝ տուժողը 42-ամյա տղամարդ էր, ով վարելիս է եղել իր 2010 Buick LaCrosse մակնիշի ավտոմեքենան, երբ նրա 22-ամյա որդին հանկարծակի հանել է ատրճանակը և կրակել նրա գլխին: Կրակոցների ժամանակ ավտոմեքենայի մեջ եղել է նաև ընտանիքի մեկ այլ անդամ:
Դեպքի ականատես բժիշկները անմիջապես արձագանքել են պատահարին: Հայրը տեղափոխվել է հիվանդանոց: Նրա վիճակը ծանր է, բայց կայուն:
Կասկածյալը ձերբակալվել է: Նրա զենքը նույնպես առգրավվել է: Նրան մեղադրանքներ են առաջադրվել:
Պատրաստեց՝ Լիլիթ Խառատյանը:
Իրավաբան.net