Ըստ Հարավային Կալիֆորնիայի հետաքննիչների, տղամարդը կրակել է 12-ամյա տղայի և նրա մոր վրա, այն բանից հետո, երբ տղան ցույց է տվել «Կադիլակ» մակնիշի շարժվող ավտոմեքենայից դուրս կախված նրա ոտքը և ծիծաղել:
Դեպքը տեղի է ունեցել չորեքշաբթի օրը` ոստիկանության ավտոմենքենայի մոտ` ստիպելով ոստիկանության սպաներին կրակել զինված վարորդի վրա: Վարորդը և 36-ամյա կինը սպանվել են, տղան վիրավորվել է:
The Los Angeles Times-ը հայտնում է, որ ոստիկանությունը վերծանել է տեղի ունեցածը` հիմնվելով տղայի վկայությունների վրա:
Ենթադրվում է, որ կրակողը եղել է 38-ամյա Ռոբերտ Վաշինգթոնը: Կադիլակի մյուս երկու ուղևորները ձերբակալվել են: Դեռ պարզ չէ, թե ինչ պատասխանատվություն կկրեն նրանք:
Պատրաստեց` Լիլիթ Խառատյանը:
Իրավաբան.net