Ըստ ոստիկանության` ԱՄՆ-ի Օկլահոմայի նահանգի Թալսա քաղաքում տղամարդը նախքան ինքնասպան լինելը սպանել է կնոջն ու իր երկու որդիներին, նշում է ABC News-ը: Սերժանտ Ուոքերը մամուլի ասուլիսում նշել է, որ նրանք գտել են 42-ամյա տղամարդու, 38-ամյա կնոջ, 6 և10-ամյա երկու տղաների դիակներ: Նրանց անունները դեռևս չի հրապարակվում:
«Նախնական վարկածի համաձայն` հայրը կրակել է իր կնոջն ու երեխաներին, այնուհետև ինքնասպան եղել: Եղել է մի քանի կրակոց, մարմինները տարբեր սենյակներում էին,»- նշել է Ուոքերը:
Դեպքը զարմացրել է նաև հարևաններին, քանի որ տարածքն ապահով է համարվում: Ոստիկանությունից հայտնել են, որ դեռևս անհայտ են շարժառիթները:
Պատրաստեց՝ Նազելի Աբրահամյանը