Իտալիայի հարկային տեսչությունը քրեական գործ է հարուցել «Apple» ընկերության նկատմամբ

Euronews-ի փոխանցմամբ` տեխնոլոգիական հսկա «Apple» ընկերության ներկայացուցիչները Իտալիայում դատարանի առաջ կկանգնեն, քանի որ հետաքննության արդյունքները ցույց են տվել, որ ընկերությունը խուսափել է մոտ 879 միլիոն եվրո կազմող հարկերից:

Սա վերաբերվում է ընկերության 2008-2013 թվականների գործունեությանը: Գործով ներգրավված են կազմակերպության երեք մենեջեր, որոնցից երկուսն աշխատել են Իտալիայում, իսկ մեկը`Իռլանդիայում: Ընկերությունն հերքում է մեղադրանքները, նշելով պետության կողմից հաստատված 2007, 2008 և 2009 աուդիտները, և պնդում, որ իր գործունեությունը լիովին համահունչ է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության կանոնադրությանը և թափանցիկության պահանջներին (OECD-Organization for Economic Cooperation and Development):

Պատրաստեց Լիլիթ Գասպարյանը
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել