Իրավաբանը կեղծել է իր աշխատանքային պատմությունը

Ինչպես գրում է Abajournal.com կայքը` Քորեյ Մայքլ Նովիկ անունով ամերիկացի իրավաբանը կեղծել է իր աշխատանքային պատմությունը, իսկ հետո ստիպել հորը նամակով հաստատել իր աշխատանքի մասին տեղեկությունը: Նա ներկայացրել է, որ 2003 թվականից խորհրդատու է եղել Իլինոյսի Codevco ընկերությունում:

Նովիկը որպես իրավաբան աշխատանքի էր ընդունվել Իլինոյսի Երեխաների և ընտանեկան ծառայությունների հարցերի դեպարտամենտում: Երբ նրան խնդրել են հաստատել իր նախորդ աշխատանքի մասին տեղեկությունը, նա ստիպել է հորը նամակով հայտնել, որ «Codevco»-ում շաբաթական 1800 դոլար է վաստակել:

Կեղծիքը պարզելուց հետո Նովիկը հայտնել է Էթիկայի Հանձնաժողովին, որ աշխատանքից հեռացել է ընտանեկան խնդիրների պատճառով, և իր հանդեպ վատ երբևիցե չեն վերաբերվել:

Պատրաստեց Աշխեն Ներսիսյանը
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել