Օրեգոնում (ԱՄՆ) տղամարդը մեղադրվում է երեխայի բերանի մեջ ծուխ փչելու համար: Ոստիկանության փոխանցմամբ՝ նրանք արձագանքել են 22-ամյա Քրիստոֆեր Ռոբերտ Քլինգի դեմ ներկայացված հաղորդմանը, երբ կիրակի երեկոյան ընտանիքի ընկերը նրանց ցույց է տվել սմարթֆոնով նկարահանած մի տեսանյութ, որի մեջ Քլինգը ներս է քաշում ծխամորճի ծուխը և այն փչում երեխայի բերանի մեջ:
KGW-TV-ի փոխանցմամբ՝ Քլինգը մեղադրվում է անչափահասի առողջությունը վտանգելու և այլ հանցանքների մեջ: Երկուշաբթի օրը նա ներկայացել է դատարան և խնդրել իրեն դատարանի կողմից նշանակված փաստաբան տրամադրել: Ոստիկանությունը հայտնում է, որ տեսանյութը չի հրապարակայնացվել, այն փոխանցվել է անչափահասների հարցերով խնամակալության և հոգաբարձության մարմիններին:
Պատրաստեց Լիլիթ Խառատյանը
Իրավաբան.net