Կոլորադոյի ոստիկանությունը ուրբաթ օրը ձերբակալել է 12-ամյա աղջկան` մոր դեմ մահափորձ կատարելու կասկածանքով: Նա փորձել է սպանել մորը` խմիչքի մեջ սպիտակեցնող լուծույթ խառնելով, իր iPhone-ը վերցնելու համար: Կինը երկու անգամ զգացել է լուծույթի հոտը ըմպելիքի մեջ, և առաջին անգամ վատ է զգացել այս ամսվա սկզբին` հյութ խմելուց հետո, հայտնում է ABC News-ը: Մի քանի օր անց նա զգացել է նույն լուծույթի հոտն իր բաժակից: Մայրը զայրացել է աղջկա վրա ասել է, թե ցանկացել է սպանել մորն՝ իր iPhone-ը վերցնելու համար: Ինքնազգացողության վատթարացումից հետո մայրը հիվանդանոցից զանգահարել է ոստիկանություն` խնդրելով հետաքննել դեպքը:
Աղջիկն այժմ գտնվում է անչափահասների կենտրոնում: Ոստիկանության փոխանցմամբ՝ շրջանի դատախազը կորոշի` ինչ մեղադրանք ներկայացնել աղջկան:
Պատրաստեց՝ Լիլիթ Խառատյանը