Հնդկաստանի Բիհար նահանգում ավելի քան 300 մարդ է ձերբակալվել դպրոցում քննությունների ժամանակ բացահայտ արտագրություն անելու համար: Տեսախցիկները ֆիքսել են աշակերտների ծնողներին և ընկերներին` պատասխանները փոխանցելու նպատակով դպրոցի պատերին մագլցելիս, փոխանցում է BBC-ն:
Ձերբակալվածների մեծ մասը ծնողներն են: Առնվազն 750 աշակերտ հեռացվել է քննությունից: Ոստիկանության փոխանցմամբ թեստավորման կենտրոններն անգամ կաշառք են վերցրել պատասխանները տրամադրելու համար:
Ձերբակալությունների պատճառով 4 կենտրոններում քննություննրը հետաձգվել են:
Պատրաստեց`Լիլիթ Խառատյանը