Մեծ Բրիտանիայի դատական հետաքննության ծառայությունը հայտում է, որ երեք դատավորներ ազատվել են աշխատանքից աշխատանքային համակարգչի միջոցով պոռնոգրաֆիկ բնույթի տեսանյութեր դիտելու համար: Այս մասին գրում է BBC-ն:
Մեծ Բրիտանիայի դատական համակարգի ղեկավարը նշել է, որ դատական իշխանության պաշտոնատար անձի կողմից աշխատանքային համակարգչով նման նյութեր դիտելը պարզապես աններելի է և անընդունելի:
Ուստի` տարածքային դատավոր Թիմոթի Բոուլսը, միգրացիոն հարցերով զբաղվող դատավոր Ուորեն Գրանտը, տարածքային դատավորի տեղակալ և դատավոր Պիտեր Բուլոքը հեռացվել են պաշտոնից:
Մինչ հետաքննության ավարտը չորս դատավորներից մեկը՝ Էնդրյու Մոուն աշխատանքից ազատվելու դիմում է գրել: Վերջինս նույնպես աշխատավայրում նմանատիպ նյութեր է դիտել:
Պատրաստեց՝ Լիլիթ Գասպարյանը