Ինչպես նշում է հայտնի Theguardian.com կայքը` 18-ամյա Շիլան Օցելիկն, ով ենթադրաբար փորձել է միանալ քրդական կանանց ռազմական խմբավորմանը, ձերբակալվել է ահաբեկչություն կատարելու մեղադրանքով:
Քրդական արմատներ ունեցող Շիլակ Օցելիկը ձերբակալվել էր տարվա սկզբին Ստանթսեդ օդանավակայանում: Նրա կողմնակիցները հավատացնում են, որ նա մեկնելիս է եղել Բրյուսել, որպեսզի միանա կանանց պաշտպանական միավորումներին: Բրյուսելից վերադառնալիս էլ նա ձերբակալվել է:
Չորեքշաբթի օրը տեղի ունեցած դատավարության ժամանակ նա մեղավոր է ճանաչվել և կալանավորվել Լոնդոնի Հոլոուեյ բանտում: Նրա կողմնակիցները պատրաստվում են բողոքի ցույց կազմակերպել:
Լուսանկարը` աղբյուրի